Վաշինգտոնը կառուցողական հարաբերություններ է պահպանում Կիևի և Մոսկվայի հետ. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է կառուցողական հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ, քանի որ ցանկանում է վերջ դնել կողմերի միջև հակամարտությանը։
Այս մասին նա ասել է New York Post հրատարակությանը տված հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ ինքը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ աշխատանքային հարաբերություններ» ունեն երկու կողմի հետ։
«Մենք փորձում ենք արդյունավետ հարաբերություններ պահպանել և՛ ուկրաինացիների, և՛ ռուսների հետ, որովհետև ցանկանում ենք ավարտել այս հակամարտությունը, և կարծում եմ, որ (ԱՄՆ) նախագահը շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունի բոլոր ներգրավված կողմերի հետ, ինչպես նաև՝ ես», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։

