Կասեցվել է «Գրեգորիան» ՍՊԸ-ի գինnւ արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, գ. Մերձավան):
Հիմքը Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրությունն է, համաձայն որի՝
- արտադրական շինության կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել գինու արտադրության գործընթացում աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,
- չեն ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, գինու արտադրական պրոցեսի սկզբնական ընթացքը, մասնավորապես՝ մզվածքի պատրաստման գործընթացը, իրականացվում է արտադրական շինությունից դուրս, բաց երկնքի տակ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը,
- գինու հասունացման սենյակի, պատրաստի արտադրանքի պահեստային հատվածի առաստաղները վնասված են եղել, պատերի մակերևույթները
պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղների վրա եղել են կեղտի կուտակումներ, - արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել, հումքի հասունացման համար նախատեսված որոշ տարաներ կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել բարվոք վիճակում:
Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

