Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է՝ որպես Լանզարոտեի կոնվենցիա, բուռն քննարկումների առարկա է դարձել։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 22.50-ին, Բազումի բաժին է ներկայացել 34-ամյա Մանվել Հ.-ն:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ: «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- հայտնել էր Շ. Ստեփանյանը:
Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի բնակիչները 2020 մայիսի 6-ին մամլո ասուլիս էին հրավիրել՝ բարձրաձայնելու թաղամասին պատուհասած խնդիրները։ Բանն այն է, որ թաղամասում բնակվող ավելի քան 10.000 բնակիչները, հիմնականում՝ երիտասարդ ընտանիքներ, բնակարանները ձեռք են բերել սոցիալական ծրագրի շրաջանակներում՝ առավելապես հիպոթեքային վարկավորմամբ, այսօր բախվել են մի շարք խնդիրների։
Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության police.am կայքում հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը ծածուկ ծառայություն է իրականացնելու։
Մայիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսությունից գրություն էր ստացվել, որ Ճակատեն գյուղի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 19 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր:
32-ամյա տղամարդը ոստիկանության Սևանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած:
Մայիսի 12-ին 1-ին զորամիավորման պատասխանատվության տարածքի տեղամասերից մեկում հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ:
Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները:
Մայիսի 12-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են անվտանգության ապահովման միջոցառումներ։
Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ գիշերային պայմաններում:
2019թ. հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր կատարվել Երևանում. Դեպքի վայր այցելած իրավապահները Վարդաշեն 2-րդ փողոցի բնակարաններից մեկի հյուրսենյակում հայտնաբերել էին տանտիրուհու` 64-ամյա Ց.Բ.-ի դին:
Մայիսի 13-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում՝ ավտոլվացման կետի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը։
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր «Աստղիկ» ԲԿ-ում բուժաշխատողների, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող պացիենտների՝ կորոնավիրուսի պայմաններում պարբերաբար թեստավորման մասին:
Մայիսի 13-ին, ժամը 13:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր , որ զորամասերում սննդի հետ մատուցվում է նաև ելակ։ Հրապարակված տեսանյութում երևում էր սառնարանում չափաբաժիններով առանձնացված ելակները։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսային ախտահարման ցուցանիշներով՝ Արևելյան գործընկերության երկրների շարքում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանն այս պահին զբաղեցնում է երկրորդ անպատվաբեր տեղը 1 000 000 բնակչության հաշվարկով:
Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ:
2020 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում վիճաբանություն է և կրակոցներ են արձակվում:
65 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։
Մայիսի 11-ին խորհրդարանը 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն այլ կերպ կոչվում է Լանզարոտեի կոնվենցիա:
Մայիսի 10-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Երեկ ՀՀ ոստիկանության police.am կայքում հաղորդագրություն էր տեղադրվել ու նաև տարածվել լրատվամիջոցներով, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ»։
Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, մարզում առողջացածների ընդհանուր թիվը 58 է:
«Արտակարգ դրությունը երկարացվում է, սահմանափակումները՝ չէ, տրանսպորտը մտածում ենք բացել». Փաշինյան
Սահմանափակումների ռեժիմի վերաբերյալ մեր մոտեցումը պետք է փոխվի. պետք է վարչական լծակներ կիրառենք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն 3 օր Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրուցեց միայն այն բանից հետո, երբ քաղաքացին հիշեցրեց վարչապետին, որ նա էլ է մի քանի տարի առաջ իր ակցիաները սկսել 20 հոգով: Մինչ այդ վարչապետն ասում էր, թե շտապում է ինչ-որ տեղ:
Նիկոլ Փաշինյանը կառավարությունից դուրս եկավ և թիկնազորի ուղեկցությամբ ոտքով գնում է դեպի ԿԲ. ՈՒՂԻՂ
Արմավիրի մարզում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք, կա 110 առողջացած քաղաքացի։