
Ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին օրերին

Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին սպասվում է անձրև:
Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.00C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.50C