Փետրվարի 28-ին, ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի «Արլանդա» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Փետրվարի 27-ին, ժամը 17.50-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլային տոպրակով կանեփանման չորացված բուսական զանգված՝ ընդհանուր 4.4 գ կշռով:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Facebook-ը հրապարակել է, որ այն իր հարթակում արգելափակում է այն գովազդները, որոնք կեղծ խոստումներ են տալիս՝ կանխելու կամ բուժելու կորոնավիրուսը:
Այն էլ այն դեպքում, երբ ամուսինդ ամիսներով տուն չի գալիս: Ես հորս գրեթե չեմ հիշում մանկության տարիներին, որովհետև շատ քիչ եմ տեսել: Արցախյան պատերազմի ժամանակ հայրս սահմանին էր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2017 թ․ մարտի 30-ին «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար» հիմնավորմամբ 10․000․000 դրամով Երևան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը:
Նոր ուսումնասիրությունը բացահայտել է, որ Մխիթարյան միաբանության վանքում գործող թանգարանում պահվող թուրը, որը թյուրիմացաբար համարել են միջնադարյան, իրականում աշխարհի ամենահին թրերից մեկն է՝ 5000-ամյա:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Այս հարցազրույցում Դմիտրի Լվովը պատմում է այն ամենը, ինչ պետք է իմանալ չինական կորոնավիրուսի մասին:
Էջմիածնի Մայր տաճարում կատարվող վերանորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու և հարկերից ազատելու մասին որոշումը կառավարությունը 2020թ. հունվարի վերջին հաստատել է:
Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել:
Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Փետրվարի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Aravot.am-ը սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից կարծիք է հարցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ»-ի էջերում տեղ գտած մի քանի կետերի մասին, մասնավորապես 87 հազար նոր աշխատատեղ ստեղծելու, 88,6 տոկոսով արտագաղթի նվազման, աղքատության նվազման՝ պատմական ամենացածր մակարդակի հասցնելու ու 3 միլիարդ դրամ՝ ուղղված աղետի գոտու վերականգմանը։
Փաշինյանը պատահականության սկզբունքով այցելում է քաղաքացիների բնակարաններ և նրանց տալիս 100 փաստերը պարունակող բրոշյուրները:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Փետրվարի 10-22-ը Երևանի Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների շենքերում չորս բնակարանային գողություն էր կատարվել: Թիրախը առաջին հարկի բնակարաններն էին: Հարմարեցված գործիքով բացում էին պատուհանները, գողանում` ինչ հնարավոր էր` ոսկեղենից մինչև կենցաղային իրեր:
Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող հետախուզվող անձը կրակոցներ է արձակել հյուրանոցային համալիրներից մեկում:
Արցախյան հերոսամարտի ու Ապրիլյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վարդան Զարիֆյանի տունն է:
Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՊԵԿ-ի դիմաց: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անհատ տաքսու վարորդների լիցենզիաների համար մոտ 900 մլն դրամի վճարներ կան կուտակված, որոնք գոյացել են 2016 թվականից: Խոսքը մոտ 5000 տաքսու վարորդի մասին է:
Փաստաբան Ինգա Ավագյանը, տուժողներ Ռուբեն Խաչատրյանն ու Արթուր Ծատուրյանը ասուլիս էին հրավիրել և իրենց դժգոհությունն էին հայտնում վարկային կազմակերպություններից, մասնավորապես՝ «Էքսպրես Կրեդիտ»-ից:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել է այն փորձարկման:
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին, ժամը 00.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 35-ամյա Արթուր Ղ.-ն, որը փետրվարի 18-ից Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է.
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցները աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են գրել. կենտրոնի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 12:40-ի դրությամբ ստորագրել է 75 աշխատակից, կենտրոնում աշխատում են 108-ը: Կառավարության հունվարի 30-ի որոշմամբ՝ նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միավորել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին: Պապոյանն ասում է՝ ազատման դիմում գրելու հիմնական պատճառն այն է, որ չեն ուզում կիսել պատասխանատվությունն այն ռիսկեր համար, որոնք կառաջանան միավորման դեպքում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
Ինչպես հիշում եք, դեռևս օգոստոսին մենք՝ ուսանողներս, ԿԳՄՍ նախարարին էինք ուղարկել ՀՊՏՀ հարյուրավոր ուսանողների և շրջանավարտների կողմից ստորագրված մի նամակ, որում հստակ ձևակերպել էինք մեր պահանջը․ դեմ արտահայտվել այն անարդարությանը, որը դրսևորվել էր Ռ․ Հայրապետյանի նկատմամբ, և պատրաստակամություն հայտնել հանդիպելու՝ խնդիրը քննարկելու և դրան լուծում տալու նպատակով։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: