Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների հսկողության նպատակով մասնագետը մեկնել է Թեհրան. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմավում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի:

Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն:

Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»:

 

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1154365664749697?__xts__[0]=68.ARBydJY6SKDOAitaduFSl_V2TgxWoKDPLzzVwgpbxYPUTjqskoIgvmFPM6wjVFOfGHEIi0Ovakopl27cuFprle_cEWUrMImZqpi1VVukgwZCWxi53gP-ynjekcCE98TIqk3-6RFKMFXSI6L6jwNweUGo7FTRB1SAxbxKt308B1gg7gvO03xCaznVJoaGHFYaSWtWOgG0I1myZJi_6erEpCrItq9MAy4DEjW2qe_djb1Le6IHCsWdbrgY72OHefBKHyXRfo1owsGoqAi6Pml6y8B7MXMQMERkNNzwOpljh7W2NNZFm5Rt5K7oUAQHlH_oGGlbRM6vC9dgbHKq3OhEzg&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս