
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է

Առողջապահության նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվելու է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման պահանջների կատարմամբ»,- գրել է Նիկողոսյանը: