Բաժիններ՝

Ամենավատ ընտանիքն ամենալավ հաստատությունից լավ է. ՄԻՊ-ը՝ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր առաջնահերթություն է համարում ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորումը:

Այս մասին Թաթոյանն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

«Երեխայի իրավունքների պաշտպանության հարցում չափազանց կարևոր է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորումը: Սա այն սկզբունքային մոտեցումն է, որով մենք ղեկավարվում ենք: ՄԻՊ-ի համար կարևորագույն նշանակություն ունի հաստատություններում գտնվող երեխաների իրավունքների վիճակը: Բայց մենք գիտենք, որ ներկայում Հայաստանում իրականացվում է վերակազմակերպման գործընթաց: Ամենավատ ընտանիքն անգամ ամենալավ հաստատությունից լավ է: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորման ուղղությամբ»,- ասաց Թաթոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829