
«Սա դիտարկում ենք որպես մեր արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցենելու փորձ». ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հայտարարությունը

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հայտարարությունը՝ կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու ԱՆ որոշման մասին.
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրում ենք լրատվամիջոցներին ՁԻԱՀ-ի կենտրոն լուսաբանելու խնդիրը
‼️ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի No __24-Ա__ հրամանով 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:
‼️Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի.
«1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ ❌ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի». այն է՝ «7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)»:
? Քիչ առաջ Կենտրոնի աշխատակազմին առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչը դիտարկում ենք որպես մեր արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցենելու փորձ, ինչն անընդունելի է:
? Կենտրոնի աշխատակիցներն օրենքի շրջանակում շարունակելու են արտահայտել իրենց անհաամաձայնությունը Կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ:
https://www.facebook.com/AIDScenterRA/photos/a.173315452850694/1477785709070322/?type=3&theater