 
                        Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը
 
                                    Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանից Հայաստան նավթամթերք արտահանելիս ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը չեղյալ հայտարարելու մասին արձանագրությունը: Տեքստը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում:
Համապատասխան փոփոխությունն առաջարկվում է ներառել բնական գազի, նավթամթերքների և չվերամշակված բնական ադամանդի մատակարարման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրում:
Համաձայն արձանագրության տեքստի՝ Հայաստանին մատակարարվող 95-ից ցածր օկտանային ցուցանիշից ցածր վարկանիշ ունեցող բենզինի և նավթային հեղուկ պարաֆինի հայտարարագրումը «իրականացվում է առանց ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրի կիրառման, հաստատված Ռուսաստանի Դաշնության օրենսդրության»: Միաժամանակ, այդ ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրումը, ներկայացված ցուցիչ հաշվեկշիռների և 2019 թվականի արձանագրությունների համաձայն, համարվում են չհաստատված, եթե տվյալ ապրանքները չեն արտահանվել:
Վավերացման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո, երբ երկու կողմերը միմյանց կտեղեկացնեն անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        