 
                        Հետախուզվողը կրակոցներ է արձակել հյուրանոցային համալիրում. ոստիկանությունը նրան բերման է ենթարկել
 
                                    Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող հետախուզվող անձը կրակոցներ է արձակել հյուրանոցային համալիրներից մեկում: Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, անձը բերման է ենթարկվել:
«Դավիթաշեն համայնքում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող հետախուզվող անձը կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողները վնասազերծել են և բերել են ոստիկանություն»,-ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Տարվում է քննություն, մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        