Ողբերգական վթար «Արլանդա» սուպերմարկետի դիմաց. վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 28-ին, ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի «Արլանդա» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Արարատյան խճուղու 28/1 հասցեի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Արման Ա., ծնված 1980 թ.), «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Պարույր Հ., ծնված 1949 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Սամվել Ա., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև՝ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829