
«Հուզվեցի, երբ հասկացա, որ այդ համեստ ապրող քաղաքացին չգիտի, որ պետական ապարատում 2019-ին 33 միլիոն դոլարի ինքնապարգևատրում է կատարվել». Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը համեստ ապրող մի քաղաքացու ասում է` «96 հազար դրամ ունես ստանալու»:
Քաղաքացին ուրախանում, ասում է` «երազանք ունեմ, էդ փողով սահմանամերձ գյուղերի երեխաների համար աստղադիտում կկազմակերպեմ»:
Շատ հուզվեցի, երբ հասկացա, թե ինչ լավ է, որ այդ համեստ ապրող քաղաքացին չգիտի, որ պետական ապարատում 2019-ին 33 միլիոն դոլարի ինքնապարգևատրում է կատարվել»: