 
                        Facebook-ն արգելափակում է այն գովազդները, որոնք խոստանում են կանխել կամ բուժել կորոնավիրուսը
 
                                    Facebook-ը հրապարակել է, որ այն իր հարթակում արգելափակում է այն գովազդները, որոնք կեղծ խոստումներ են տալիս՝ կանխելու կամ բուժելու կորոնավիրուսը, գրում է romarketing.am-ը:
Արդեն 4 շաբաթ է անցել այն բանից հետո, երբ Facebook-ը հայտարարեց, որ կսկսի հեռացնել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունները։ Իսկ այժմ կազմակերպությունն ավելի է խստացնում իր արգելափակումները, արգելելով գովազդատուներին՝ եկամուտ ստանալ վիրուսի վերաբերյալ կեղծ խոստումների կամ փաստերի համար։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        