Բաժիններ՝

«Թող թվարկեն՝ ի՞նչ նոր ձեռնարկություն են ստեղծել Շիրակում, բացի մաքսատնից»․ Վահան Թումասյանը՝ Փաշինյանի՝ Հպարտ անձնագրի մասին. Aravot.am

Aravot.am-ը սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից կարծիք է հարցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ»-ի էջերում տեղ գտած մի քանի կետերի մասին, մասնավորապես 87 հազար նոր աշխատատեղ ստեղծելու, 88,6 տոկոսով արտագաղթի նվազման, աղքատության նվազման՝ պատմական ամենացածր մակարդակի հասցնելու ու 3 միլիարդ դրամ՝ ուղղված աղետի գոտու վերականգմանը։

«Ես, անկեղծ ասած, նայում եմ Շիրակի մարզի, Գյումրիի աչքերով և ասում եմ՝ կրճատումներ կարող ենք նշել, լուծարված ձեռնարկությունների ցանկ կարող ենք թվարկել՝ սկսած «Շիրակ» հեռուստատեսությունից և այլ և այլն, այդ տենդենցը նաև հիվանդանոցների վրա է տարածվում, բայց նոր աշխատատեղեր չեմ կարող նշել։ Ի՞նչ ձեռնարկություն է բացվել, ասենք մաքսատունն է բացվել, որտեղ 20 աշխատող կան, թե չգիտեմ քանի։

Շիրակի մարզում ճիշտ հակառակ տենդենց է գնացել, կրճատումներ են եղել, չգիտեմ որտեղ ի՞նչ է բացվել, որ մարդիկ պիտի մտնեին, աշխատեին։ Գուցե Փաշինյանի երազանքն է կամ նպատակը, բայց չեմ հասկանում թվերը որտեղի՞ց։

Ես իրական կյանքն եմ պատկերացնում, մարդկանց հետ ամեն օր շփվում եմ և հասկանում եմ, առավել ևս շուկայի համար մրցակցային ձեռք էլ չունենք։ Եթե աշխատատեղեր բացվեն, աշխատողները մրցակցային պետք է լինեն։ Նախորդ տարիներին այնքան պրոբլեմներ են եղել, մարդիկ կորցրել են իրենց մասնագիտական կարողությունները, պահանջարկ չի եղել շուկայում, քաղաքում արհեստավոր չի մնացել, եթե նույնիսկ աշխատատեղեր բացվեն, մենք աշխատողների խնդիր էլ կունենանք։ Մնացել են աղքատ, ճակատագրական հարվածներ ստացած, մասնագիտական կարողություններով աշխատաշուկայում մրցակցություն չունեցող մարդիկ։ Նույնիսկ, եթե Գյումրիում կամ Շիրակի մարզում աշխատատեղեր բացվեն, մենք անպայման այդ պրոբլեմին կառնչվենք, այսինքն չի ստեղծվել, որ չենք առնչվել։

Թող մի հատ թվարկեն, ասենք ասեն, որ Գյումրիում կամ Շիրակի մարզում երեք տեղանոց ձեռնարկություն է ստեղծվել, բացի Հյուսիսային ավտոմաքսատնից, թող այլ որևէ ձեռնարկություն ցույց տան, հակառակ կան կրճատումներ, լուծարված հիմնարկներ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս