![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր հրդեհ Սարչապետ գյուղում. վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/hrdeh.jpg)
Փետրվարի 20-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 00։15-ին։ Պարզվել է, որ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (24 քմ) և ներսում 300 կգ աղացած գարի, 500 կգ հացահատիկ։