Բաժիններ՝

Արաբկիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով ոստիկանության տարածքային բաժինների հերթապահ խմբերն ըստ երթուղիների սպասարկվող տարածքում շուրջօրյա շրջայցեր են իրականացնում:

Փետրվարի 17-ին, ժամը 6-ի սահմաններում, նման շրջայցերից մեկի ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ իրավապահները նկատել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա, որի վարորդի և ուղևորի կասկածելի վարքագիծը տեսնելով, մոտեցել էին, «Ֆոլքսվագենի» սրահում նկատել շագանակագույն զանգվածով կաթոցիչ և, մեքենայով հանդերձ, երկուսին էլ` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Բերման ենթարկվածներն Աշտարակի բնակիչներ էին` մեկը` 31, մյուսը 23 տարեկան:

23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղով փաթեթավորված փոշեբյուրեղյա զանգված, իսկ մեքենայի զննությամբ փոխանցման տուփի մոտից` յուրահատուկ հոտով շագանակագույն զանգված և նմանատիպ զանգվածով կաթուցիչ:

Ըստ 31-ամյա տղամարդու` հայտնաբերվածը «Կրիստալ» ու «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցներ են և պատկանում են իրեն:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս