Բաժիններ՝

Երևանի Սարի Թաղ թաղամասում փլուզվել է տան արտաքին պատը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 20-ին՝ ժամը 14:50-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Սարի Թաղ թաղամասի 21-րդ փողոցի թիվ 2 տան հարևանությամբ գտնվող չբնակեցված տան արտաքին պատը փլուզվել է և փակել մուտքը, առկա է կախված կառուցատարրի ընկնելու վտանգ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է թիվ 4 տան պարիսպը (մոտ 3 քմ), իսկ մնացած հատվածը (մոտ 5 քմ) թուլացած է: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829