«Քարավան» ռեստորանի մոտ վթարի ենթարկված քաղաքացիների վիճակը գնահատվել է միջին ծանրության

Փետրվարի 20-ին, ժամը 22:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 102-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero iO»  (վարորդ` Նվեր Բ., ծնված 1987 թ.) և «ՈՒԱԶ» (վարորդ՝ Բակուր Թ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Վալոդիկ Բ.-ն (ծնված 1996 թ.) և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Արտակ Հ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս