Զոհվել է Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն իր աջակցությունն է հայտել Հայ զինվորին:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների նոր խումբ է այսօր մեկնել Արցախ, այս մասին տեղեկացնում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջը։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Առողջապահության նախարարի խորհրդական, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մերոնց պես չկա էլի, հոմ զոռով չի: Նոր վիրավոր զինվորը մոտեցել, ասում ա Սարգսյան ջան, ախպերական նախարարին ասա, որ ես լավ եմ արդեն, նայի վիրակապս, ասկոլկան հետո կհանեք, թող թողնի գնամ տղերքի մոտ, միասին պիտի հաղթենք»:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 06:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
«Twitter» հավելվածում/սոցիալական ցանցում թվիթելու՝ գրառումներ կատարելու, ընթերցելու, շփվելու, տեղեկանալու ու տեղեկացվելու անսահմանափակ հնարավորություն…
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել իրենց էջերում տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը՝ «Ճանաչե՛լ Արցախը» կոչով:
Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել, որոնք Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը:
Հրետակոծությունից Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, թիրախավորվել էին քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։
Արցախի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 3-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 51 զինծառայողների անուն-ազգանունները:
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հակառակորդի զոհերի 2-րդ ցուցակն է հրապարակել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և նույն օրը Կենտրոնական բաժին է ներկայացվել 2010 թ. հուլիսից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 184-րդ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Վոլոդյա Հ.-ն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 00.50-ին, Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Գևորգ Բ.-ն, որը մարտի 18-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) 3-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը ակումբի կազմում գոլից հետո այն նվիրել է Հայ զինվորին:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել 2 հազար 884 մարդու մոտ, դա առավելագույն ցուցանիշն է գրեթե չորսուկես ամսվա ընթացքում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ համատեքստից կտրված և վարչապետին վերագրված ձևակերպման հրապարակումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել լրատվական դաշտում:
Արցախի Հանրապետության սահմաններում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով:
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության վրա հարձակումից մի կերպ փրկվածներից է նաև 37-ամյա Իրինա Գրիգորյանը, որը երկու օր առաջ, այլ ելք չունենալով, որոշել է դուրս գալ Արցախից: Այժմ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում է՝ հարազատների հետ: Բայց հոգով տիկին Իրինան սահմանին է՝ ժամկետային զինծառայող որդու կողքին:
Ըստ ականատեսների դիտարկումների՝ Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պատասխանել է Արցախում սփյուռքի հայերի բնակեցման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:
Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջև գտնվող հրապարակում, hոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Հայաստանի և Արցախի հետ համերաշխության կարգախոսի ներքո ընթացած ցույցը նախաձեռնել էր Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը՝ հայկական համայնքային մի շարք կառուցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։
Լուսանկարներն արտոնված են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից
Արցախում տիրող ադրբեջանական հարձակումներն անտարբեր չեն թողել ոչ մի հայի։ Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում մեջբերել է Սերժ Թանկյանի գրառումը:
Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը իր լուման է ներդնում Արցախից Հայաստանում հյուրընկալված երեխաների առօրյան գեղեցիկ դարձնելու համար: