Պարզվել է՝ Սևանում էնտուզիազմով ու կրքով Փաշինյանին պաշտպանողը արդարադատության փոխնախարարի հայրն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն սկսել են ավելի ու ավելի հաճախ կազմակերպել ցուցադրական շոուներ, որպեսզի ցույց տան, թե հանրության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են քվե տալ իրենց: Օրինակ՝ վերջերս իշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր մի տեսանյութ, ուր իբր պատահական քաղաքացիները Սեւան քաղաքում կարծիք էին հայտնում:

Մասնավորաբար, Սեւանի շուկայում մի մարդ այնպիսի պաթոսով, էնտուզիազմով ու կրքով էր պաշտպանում Նիկոլ Փաշինյանին ու քննադատում նախկիններին, որ կասկածի տեղիք տվեց: Մենք փորձեցինք Սեւանում հարցուփորձ անել, եւ պարզվեց, որ այդ մարդը Աղվան Գրիգորյանն է, որը, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենեւին էլ պատահական անցորդ չէր, այլ Սեւանի քաղաքային շուկայի տնօրենը:

Ավելին, նա արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի հայրն է:

Սեւանում մեր թղթակցին նաեւ ասել են, որ այս հարցման «անթերիությունը» ապահովել է հենց Աղվան Գրիգորյանը՝ նկարահանման հրավիրելով շուկայի աշխատակիցներին ու իր ծանոթներին, որպեսզի ինտենսիվ գովաբանեն Նիկոլ Փաշինյանին ու քննադատեն «նախկիններին»:

Տեսանյութեր

Լրահոս