
Ոստիկանները թոշակառուի տանը թմրանյութ են հայտնաբերել
Մայիսի 21-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 67-ամյա տղամարդը իր տանն ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա:
Քրեական հետախույզները թոշակառուի տան զննությամբ խոհանոցում հայտնաբերել են ապակյա տարա՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածով:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսի զանգված է, քաղել է Նորավան թաղամասի կամրջի մոտակայքից, չորացրել և պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են: