Բաժիններ՝

«Ներկա պահին ունենք անհայտ կորածի 70-ից ավելի հարազատ, որոնք հրաժարվում են ԴՆԹ թեստ հանձնել, և մոտ 160 աճյուն, երբ հարազատներն անհայտ են». Գևորգ Մարտիրոսյան

2020-ի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված անհայտ կորածների և գերեվարվածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծման օրվանից ստացվել է 1694 դիմում զինծառայողների և կամավորների հարազատներից: Այդ դիմումների մեջ ներառված են հաստատված և ենթադրյալ գերեվարվածները, գերությունից վերադարձածները, շրջափակումից դուրս բերվածները, ինչպես նաև այն զինծառայողները, որոնք տևական ժամանակ կապի դուրս չեն եկել հարազատների հետ:

168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվաքության կենտրոնի պետ, 44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Գևորգ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նրանց դիմումների հիման վրա յուրաքանչյուր անձի վերաբերյալ անձնական գործեր են կազմվել:

«Յուրաքանչյուր պաշտպանական շրջանի համար պատասխանատու սպան հնարավոր բոլոր միջոցներով տեղեկություն է հավաքել անհայտ կորածի վերաբերյալ, որից հետո անհայտ կորած զինծառայողի վերջին անգամ կատարած զանգի հիման վրա, ԱԱԾ-ի հետ համագործակցելով՝ նախ որոշվել է տեղանքը, ներառվել քարտեզում և փոխանցվել ռուսական կողմին և Արցախի ԱԻՆ-ին, որպեսզի իրականացվեն որոնողական աշխատանքներ: 7 ամիսների ընթացքում հանձնաժողովի, հարազատների և ռուսական կողմի շնորհիվ հայտնաբերվել է 1270 քաղաքացու աճյուն»,- նշեց Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ անհայտ կորածների հարազատների առաջարկությամբ  պաշտպանության նախարարը ռուսական կողմին է դիմել, որպեսզի որոնողական աշխատանքներում ներգրավեն աճյուններ որոնող հատուկ վարժեցված շներ:

«Տեղեկացնեմ, որ ներկա պահին ունենք անհայտ կորածի 70-ից ավելի հարազատ, որոնք հրաժարվում են ԴՆԹ թեստ հանձնել, և մոտ 160 աճյուն, երբ հարազատներն անհայտ են»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս