«Այս պահի դրությամբ որևէ հստակ բան ասել չեմ կարող․ մենք, իհարկե, այս խնդրին բավականին ուշադիր ենք». Զառա Ամատունի

Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում գերեվարել են 6 հայ զինծառայողի։

168.amը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ «Կարմիր խաչը» ի՞նչ տեղեկություն ունի հայ գերեվարված զինծառայողների վերաբերյալ, արդյո՞ք կապ հաստատել են Ադրբեջանի «Կարմիր խաչի» իրենց գործընկերների հետ։

«Մեր գործընկերների հետ կապը մշտական է, այսինքն՝ այստեղ որևէ խնդիր չկա, առօրյան առկախ է իրավիճակից։ Տվյալ պարագայում մենք հետևում ենք իրավիճակին, և այն պահին, երբ կարողանանք որևէ հստակություն մեր կողմից փոխանցել՝ կփոխանցենք։ Այս պահի դրությամբ որևէ  հստակ բան ասել չեմ կարող, բայց մենք, իհարկե, այս խնդրին բավականին ուշադիր ենք»,- նշեց Զ. Ամատունին։

Միաժամանակ նա ընդգծեց, որ միակ բանը, որը կարող է հաստատել, այն է, որ կապի մեջ են կողմերի հետ, դրանից ավելի՝ որևէ բան չի կարող ասել։

 

Տեսանյութեր

Լրահոս