
ՌԴ-ում գրեթե 17 մլն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը. Միխայիլ Մուրաշկո

Ռուսաստանում գրեթե 17 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Ռուսաստանում պատվաստումն անցկացվում է 2020 թվականի դեկտեմբերից. երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հունվար ամսից այն անցկացվում է զանգվածաբար: Մայիսի 24-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Վասիլի Ակիմկինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում է ստացել 10 միլիոն ռուսաստանցի, իսկ ընդամենն արվել է ավելի քան 25 միլիոն ներարկում:
Մայիսի 21-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական ԳՀ ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ալեքսանդր Գորելովը ասում Է, որ մայիսի 19-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 24 միլիոն մարդ: Նա պատվաստման նման տեմպերը համարել է ոչ բավարար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: