«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել
                                    Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Նորիկ Հ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նորիկ Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    