Այսօր խորհրդարանում բուհեր չընդունված ուսանողների, նրանց ծնողների և ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներից մի քանիսի հանդիպման ընթացքում դիմորդ Հովսեփյան Արտուշը նշեց, որ դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան և ստացել է 14,5 միավոր։
Երևան քաղաքի Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում է կառուցել երկու 16 հարկանի և երկու 18 հարկանի շենք: Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանը նշված հասցեում շինարարություն անելու թույլտվությունը տվել է «Լույսեր» ընկերությանը: Սակայն այդ հասցեին կից առանձնատների սեփականատերերն ահազանգում են գործընթացում հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների մասին:
23-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ծնողներից մեկի՝ Մասիս Բաբալյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մի շարք հարցերի անդրադարձել է ոչ այն տրամաբանությամբ, ինչպիսին նրան ներկայացրել են իրենք։
Հանդիպման ավարտին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ, թեև հարցի լուծումը պետք է տա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, սակայն պատգամավորներն իրենց լիազորությունների շրջանակներում պարզապես պարտավոր էին լսել դիմորդներին և նրանց ծնողներին։
«Փոքր Սևանում մենք այսօր չունենք կանաչած հատված, Մեծ Սևանում էլ շատ քիչ հատվածներ են կանաչած, հուսանք՝ ինքն իրան հետ կգնա». այսօր Սևանի ծաղկման թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն էլ վստահեցրեց, որ լճի ավազանում ուսումնասիրություններ կատարվում են անընդհատ: Նա նշեց, որ սովորաբար կանաչման գործընթացը սկսվում է հունիսին, սակայն այս տարի, ոչ այնքան բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ուշ է սկսվել՝ հուլիսի 15-ից, և շուտ էլ կավարտվի:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհրդարանում ավարտվեց բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։ Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչները։
Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։
«ՀՀ կառավարությունը հրատապ պետք է ռուսների հետ բանակցի, որպեսզի հասկանա հակահայկական արշավի դրդապատճառները և կանգնեցնի Ռուսաստանում հայկական մեքենաներն առգրավելու գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է Վարդան Դևրիկյանը:
ԱԺ-ում ընթանում է բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։ Ծնողներից մեկը՝ Հասմիկ Աղաջանյանը, նշեց, որ իր երեխան դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան, նախապես ուսումնասիրել են լրացվող հայտը, ծանոթացել ընթացակարգերին։
Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:
Այսօր խորհրդարանում երեք խմբակցությունների պատգամավորները՝ «Լուսավոր Հայաստան»-ից Աննա Կոստանյանը, «Իմ քայլը»-ից Լիլիթ Ստեփանյանը, ԲՀԿ-ից Արման Աբովյանն ընդունեցին միասնական քննությունների արդյունքում դրական գնահատական ստացած, սակայն բուհեր չընդունված դիմորդներին և նրանց ծնողներին:
Մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է ombuds.am կայքի բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Պաշտպանի գործունեությանը, ստանալ իրազեկումներ և դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հատկապես մեծ ճանաչում է բերել «Մարգարիտ» հեռուստանովելը, ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ:
Հուլիսի 28-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ոռոգման ջրի խողովակի խցանումը բացելու նպատակով խողովակի վրա կտրվածք է արվել, որտեղ ենթադրվում է դի կա: Դին խողովակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի մաս կազմող դետալ:
Հայաստանից հուլիսի 29-ին ՌԴ է վերադարձել ևս 128 ռուսաստանցի:
Լիդիան ընկերության նախկին աշխատակիցների մամուլի ասուլիսը` ՈւՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր։
«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակին թեժ է եղել Փաշինյանների ընտանիքի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի եւ փոքր դստեր՝ Շուշանիկ Փաշինյանի հետ կիրակին անցկացրել է Ենոքավան գյուղում, իսկ ահա պարզվում է՝ Մարիամ Փաշինյանն ավելի մտերմիկ խնջույքի է մասակցել, պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին՝ ընտանիքի հետ Ենոքավան չգնալով:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստահոդ է համարում տարածվող լուրը, թե իր կողմից բազմամարդ խնջույք է կազմակերպվել։
Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք է հնչեցվել հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների համար:
Հուլիսի 28-ին, ժամը 18:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ճանապարհի մոտակայքում, Արփա գետի ափին՝ ջրավազանում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը փաստեր է արձանագրում այն մասին, որ գործող իշխանությունները չեն դադարում իրենց կերուխումը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 հոգի:
Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հուլիսի 23-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Կարմիրգյուղի տներից մեկում։