
Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին ծառն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհը

Հուլիսի 2-ին, ժամը 20։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին ծառն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ այն դարձնելով անցանելի։