
Ձերբակալություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 27-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Ֆիրուզ Բ.-ն, որը 2020 թ սեպտեմբերի 25-ից Քաթարի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կեղծ բանկային կտրոնների իրացման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: