«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կառավարությունը դադարեցրեց

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեության դադարեցման վերաբերյալ հարցին: Հարցի զեկուցման ընթացքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, թե այս նախագծով 2022թ. կխնայեն 1 մլրդ 200 մլն դրամ ու այս նախագծով կարևոր սկիզբ է դրվում քրեակատարողական համակարգի հետագա բարելավման, հետագա ռեֆորմների համար: Անդրեասյանի խոսքով՝ բեռնաթափվել են ՔԿՀ-ները, ու հիմա 2113 կալանավոր և դատապարտյալ կա երկրում:

«Մենք 280 հաստիքի կրճատում ենք ուևնենալու, սա, իհարկե, կարող է առաջացնել որոշակի դժգոհություններ առանձին քաղաքացիների մոտ, բայց նաև մենք այստեղ խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնելու նաև ՔԿՀ-ում:

Այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու են այլ ՔԿՀ-ում աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են պրոբացիայի ծառայություն, սա մի այլ կարևոր ոլորտ է, որը նաև հետագայում էլ բեռնաթափելու է ՔԿՀ-ները, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում: Եվ մենք այստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ՝ արդեն պրոֆեսիոնալ, գործող մեր ՔԿՀ աշխատակիցների համար»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Փաշինյանն էլ օգտվեց առիթից ու «քաղաքական արձանագրում» արեց՝ «այսօր ՀՀ-ում կալանավորված և դատապարտված անձանց պատմական մինիմում է», ապա նշեց, որ հենց դրա շնորհիվ է, որ երկու ՔԿՀ-ների գործունեությունը դադարեցնելու որոշումը կարողանում են կայացնել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս