Քրեակատարողական հիմնարկները հանցագործ արտադրող ձեռնարկություններ են. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական արձանագրում նշելով այժմ ՀՀ-ում կալանավորված ու դատապարտված անձանց պատմական մինիմումը, անդրադարձավ նաև ՔՀԿ-ների պայմաններին:

Փաշինյանի խոսքով՝ երկու ՔԿՀ-ներում դատապարտված ու կալանավորված անձինք պահվում էին անմարդկային պայմաններում, ու այժմ ընդհանուր համակարգի շենքային պայմանները բարեփոխելու խնդիր կա: Փաշինյանը նաև մի արձանագրում արեց՝ «վատ ռեպուտացիայով» երկու ՔԿՀ-ները փակելու որոշման քննարկման ժամանակ:

«Իրականում պետք է արձանագրենք, որ քրեակատարողական հիմնարկները, ցավոք սրտի, ՀՀ-ում շատ երկար ժամանակ, հիմա էլ հանցագործ արտադրող ձեռնարկություններ են, իրենք հանցագործ արտադրող ձեռնարկություններ են: Այսինքն՝ մարդը կարող է պատահական մի միջադեպով ընկնի էնտեղ, և ինքն արդեն էնտեղից դուրս գա՝ որպես պրոֆեսիոնալ հանցագործ կամ էլ վերապատրաստված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս