Բաժիններ՝

Թյուըմբռնումն առաջացել էր 100 տոկոս բառից. ԿԳՄՍՆ-ը՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու մասին

ՀՀ կառավարության հոկտեմբերի 28-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ կառավարության 2006թ․ հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելուն:

Սույն կարգով կարգավորվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ բուհ) համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով և մագիստրոսի կրթական աստիճաններով ուսանողներին ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ տրամադրելու, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափերի հետ կապված հարաբերությունները:

Օրինակ, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների (կրթական ծրագրերի), բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը (ուսման վճարի լրիվ փոխհատուցվող), որը տեղափոխվում է կուրսից կուրս: Պետությունը նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով, ընդ որում.

ա. առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին,

բ. hաջորդ կուրսերում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով:

գ. ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում` երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

Թափուր տեղեր առաջանալու դեպքում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցումը կարող է տրամադրվել տվյալ մասնագիտության շրջանակում այլ կրթական ծրագրերի ուսանողների՝ սույն պարբերությամբ սահմանված կարգով.

2) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

ա. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,

բ. 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշման¬դամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

դ. զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է նաև մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող լուրերին, թե 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվելու է պետության կողմից, ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը պարզաբանեց.

«44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերի 10-ին, կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի՝ փոխհատուցվում էր մեկ կիսամյակի 100 տոկոսը: Թյուըմբռնումն առաջացել էր 100 տոկոս բառից, բայց հիմա նոր կարգավորումը սահմանում է մեկ ուսումնական տարվա վարձի 50 տոկոս: Մեկ կիսամյակի 100 տոկոսը նույնն է, ինչ 2021թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանված մեկ ուսումնական տարվա վարձի 50 տոկոսը: Նոր կարգավորումը սահմանում է մեկ ուսումնական տարվա վարձի 50 տոկոս»:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական վարչության պետի տեղակալը հայտնեց նաև, որ 2021թ. հունվարից մինչ օրս փոխհատուցվել է 7000-ից ավելի շահառուների մեկ կիսամյակի 100 տոկոսը, որից 4000-ից ավելին՝ բուն մարտական գործողություններին մասնակիցներ են եղել:

«Ուսումնական տարվա մեկնարկին ևս 1500 ուսանող զորացրվել է բանակից, արդեն պատրաստվում ենք նրանց ուսման վճարը փոխհատուցել: Վերը նշված 4000-ն արդեն 2-րդ, 3-րդ կուրս են լինելու և շարունակելու են օգտվել վարձավճարի փոխհատուցումից: Այստեղ մի փոքր նրբություն՝ ուղղակի պետք է միջին որակական գնահատական ապահովեն: Դա բուհում սահմանված գնահատականի 60 տոկոսն է: Առաջին կուրսեցիների համար ապահովվել է հավասար պայմանը և այսուհետ ևս ապահովվելու է: Ցանկացած մարտական գործողության մասնակցած անձը՝ լինի ապրիլյան, հուլիսյան թե 44-օրյա պատերազմ, նույնիսկ երկու տարի հետո եթե որոշի, որ ուզում է սովորել մասնագիտական ուսումնական հաստատություններում, որպես երաշխիք կունենա առնվազն 50 տոկոսի իր փոխհատուցման արտոնությունը, իրավունքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս