Բաժիններ՝

Վեճի ժամանակ հյուրին մարմնական վնասվածքներ էր պատճառել 47-ամյա տանտերը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվել էր հաղորդում, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։

Նա հայտնել էր, թե վնասվածքները ստացել է նախորդ երեկոյան՝ անծանոթ անձանց ծեծի հետևանքով:

Հիվանդանոց էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը, սակայն տուժածն ի վիճակի չէր բացատրություն տալու։

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ հարևան շենքի մի բնակարանում ծագած վեճի ժամանակ հյուրին մարմնական վնասվածքներ էր պատճառել 47-ամյա տանտերը:

Հոկտեմբերի 25-ին Շահումյան փողոցից նա բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս