Բաժիններ՝

Այս պահին թեկնածուները հավասար ձայներ ունեն. ո՞վ, ի վերջո, կլինի  Երևանի թիվ 163 հիմնական դպրոցի տնօրենը

«Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: Տնօրենի պաշտոնի համար դիմել էր 5 հոգի:

Թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը, ներկա մանկավավարժները գրեթե ոչ մի ներկայացուցչի հարց չուղղեցին։

41 մանկավարժից քվեարկությանը մասնակցեց 40-ը, մեկը բացակա էր։

Մանկավարժների կողմից, այսպես ասած, հաջորդ փուլ անցան նույն դպրոցի երկու նախկին թեկնածուները։ Լուսինե Պուլուզյանը հավաքեց՝ 21, իսկ Վարդերեսյան Նարինեն՝ 19 ձայն։

Սակայն մրցույթը չեղյալ հայտարարվեց, քանի որ եղել էր բաց քվեարկություն:

Նոյեմբերի 17-ին և 18-ին կայացան հերթական ընտրությունները: Թեկնածուների թիվը եղել է երեք:

Երևանի թիվ 163 հիմնական դպրոցից 168.am-ին փոխանցեցին, որ նոյեմբերի 17-ին մանակավարժական խորհրդի նիստին 41 հոգուց մասնակցել է 40-ը, երեք թեկնածուները՝ Անի Դանիելյան, Նարինե Վարդերեսյան, Հասմիկ Օհանյան, ներկայացրել են դպրոցի զարգացման իրենց ծրագրերը:

Քվեարկության արդյունքում Անի Դանիելյանը հավաքել է 19 ձայն, Նարինե Վարդերեսյանը՝ 21, Հասմիկ Օհանյանը՝ 0 ձայն:

Նախօրոք հայտ ներկայացրած թեկնածուներից Լուսինե Պուլուզյանը ինքնաբացարկ է հայտարարել և չի մասնակցել ժողովին:

Նոյեմբերի 18-ի ժողովին մասնակցել է 24 ծնող: Անի Դանիելյանը հավաքել է 14 ձայն, Նարինե Վարդերեսյանը՝ 3, Հասմիկ Օհանյանը՝ 0 ձայն:

Վերջնական ընտրությունը կկայանա նոյեմբերի 25-ին, ներկա կլինեն ներկայացուցիչներ ԿԳՄՍՆ-ից, Քաղաքապետարանից և դպրոցի խորհրդի կազմից:

«Այս պահին թեկնածուները հավասար ձայներ ունեն: Այստեղ մնում է խորհրդի անդամների 5 ձայնը: Որովհետև խորհրդի անդամներից 4-ից երկուսը՝ ծնողական, 2-ը՝ մանկավարժական խորհրդից են, իրենց ձայներն արդեն բաշխված է: Այսինքն, ստացվում է, որ մանկավարժական խորհրդի 2 ձայնը տրված է Նարինե Վարդերեսյանին, ծնողական խորհրդի 2 ձայնը՝ Անի Դանիելյանին: Մրցույթի ժամանակ մնացածը պարզ կլինի»,- պարզաբանեցին դպրոցից:

Հավելենք, որ Նարինե Վարդերեսյանը դպրոցի նախկին տնօրենն է, իսկ Անի Դանիելյանը՝ Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որով պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ էին կատարել՝ տնօրենի ընտրությունն անցկացվում  է 3 փուլով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս