
Երևան է ժամանել ռուս խաղաղապահների տեղափոխող 2 ինքնաթիռ

Երևան են ժամանել 2 ռուսական ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռ, որոնք տեղափոխել են խաղաղապահների և զրահատեխնիկա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ գործողության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ինքնաթիռները տեղափոխել են 10 БТР-82А զրահամեքենա, նյութա-տեխնիկական ապահովման միջոցներ և խաղաղապահ միավորման շուրջ 30 զինծառայողների»,- ասված է հաղորդագրության մեջ: