Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ի կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Հանրապետության տարածքում`
Մարտի 9-ի ցերեկը, 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 9-ի կեսօրից հետո 10-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19․00C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -11․40C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3․90C