Բաժիններ՝

Եղեգնաձորի ոստիկանները Եղեգիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Փետրվարի 5-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Եղեգիս գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։
Փետրվարի 4-ին բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգիս գյուղի 56-ամյա մի բնակիչ Արցախի Հանրապետությունից ապօրինի կերպով զենք-զինամթերք է տեղափոխել Հայաստան և պահում է գյուղում: Նույն օրը, ժամը 23.00-ին, կասկածվողը հրավիրվեց բաժին։

Բացատրական աշխատանքի շնորհիվ նա Եղեգիս գյուղի իրենց առանձնատնից ներկայացրեց «ՌԳԴ-5» նռնակ՝ պայթուցիչով, սվին-դանակ, ինքնաձիգի փամփշտատուփերի համար նախատեսված պայուսակ, ինքնաձիգի փամփշտատուփ, «ԻԺ» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, զրահաբաճկոն, սաղավարտ և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ։
Ըստ 56-ամյա տղամարդու՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Ջրականի և Հադրութի մարտական գործողություններին մասնակցելիս։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս