Բաժիններ՝

Արարատի մարզում մանկահասակ երեխա է մահացել. դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտուկի հետքեր. «Փաստինֆո»

Արարատի մարզում մանկահասակ երեխա է մահացել՝ նախնական վարկածով ընտանեկան բռնության հետևանքով։

Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ մանկահասակ երեխայի մահվան մասին ահազանգն ստացել են  փետրվարի 7-ին. «Մասիս» բժշկական կենտրոնից ժամը 12։50-հաղորդում են ստացել, որ  իրենց մոտ է տեղափոխվել 2019թ․ ծնված երեխա՝ մահացած վիճակում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ փոքրիկի դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության  հետքեր՝ կապտուկներ։

Ոստիկանության բաժանմունք բերման են  ենթարկվել երեխայի մայրը, խորթ հայրը, որոնք հայտնել են, որ նախորդ օրը՝ փետրվարի 6-ին, երեխան պատահաբար խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ, իսկ հաջորդ օրն արդեն նկատել են, որ երեխան չի արձագանքում։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ երեխայի մայրը և տատը ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել  դեղահաբերը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս