Բաժիններ՝

Տղամարդը, խանդից դրդված, փորձել էր հրկիզել քաղաքացու տունը՝ 1,5 լիտր բենզինով շիշը նետելով տան նկուղ

Հունվարի 29-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը փորձել են հրկիզել իր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ նկուղից պայթյունի ձայն էր լսել։ Անմիջապես իջել էր ու տեսել, որ նկուղը հրդեհվում է։

Կատարվածի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ոստիկանւթյան Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը։ Բազում գյուղի բնակիչը հայտնաբերվել է և, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, բերման ենթարկվել բաժին։ Պարզվել է, որ տղամարդը, խանդից դրդված, փորձել էր հրկիզել քաղաքացու տունը՝ 1,5 լիտր բենզինով շիշը նետելով տան նկուղ։

Նշանակվել են փորձաքննություններ։
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728