Բաժիններ՝

Հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական բնույթ է կրում. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է 69 անձի

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

«Գերիների վերադարձի գործընթացն անընդհատ ու շարունակական բնույթ է կրում: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, և առայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,-հայտնեցին Ավինյանի գրասենյակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728