
Կարանտինից հետո Գերմանիայում վարսավիրանոցի առաջին հաճախորդին ընտրել են աճուրդով

Գերմանիայի Բայրոյթ քաղաքի վարսավիր Անդրեաս Նույսլը էլեկտրոնային աճուրդի է դրել կարանտինից հետո առաջին հաճախորդի գրանցումը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Լոքդաունի 10 շաբաթից հետո, 2021 թվականի մարտի 1-ի ժամը 08․00-ին սպասարկվելու համար գրանցման լոտի մեկնարկային արժեքը կազմել է 288 եվրո։ 8 օրում լոտի արժեքը հասել է 422 եվրոյի։ Սանրվածքի համար նման գին է վճարել 43-ամյա մի տղամարդ։
Նշենք, որ Գերմանիայում գեղեցկության սրահները փակվել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ից։ Դրանք կվերաբացվեն մարտի 1-ից՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։
Բացի 422 եվրոյից, վարսավիրը կարողացել է հավաքել ևս 1.310 եվրո նվիրատվություն: Դրանք բոլորը բարեգործական կազմակերպություններից մեկի միջոցով կփոխանցվեն երեխաների օգնության հիմնադրամին: