Բաժիններ՝

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարին տեղեկություններ ստացան նախկինում կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Նրանց տեսադաշտում էր հայտնվել Քասախ գյուղում բնակվող 41-ամյա մի տղամարդ:

Ըստ տեղեկությունների՝ նա 2019-2021 թթ. ընկած ժամանակահատվածում Քասախ և Պռոշյան համայնքների առանձնատներից, ինչպես և մի չգործող արտադրամասից գողություններ էր արել։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումներով կասկածները հիմնավորվեցին, և տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։ Կասկածվողը խոստովանեց, թե երբ և որտեղ է մտել ու ինչ գողացել։

Տուժողները հրավիրվել են բաժին ու դեպքերի վերաբերյալ տվել հաղորդումներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու և գողությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս