Բաժիններ՝

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 544 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 544 միլիոն 498 հազար 36: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 330 հազար 573 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 87 միլիոն 092 հազար 233 եւ 1 մլն 16 հազար 208, Հնդկաստանում՝ 43 միլիոն 418 հազար 839 եւ 525 հազար 47, Բրազիլիայում՝ 32 միլիոն 130 հազար 316 եւ 670 հազար 532, Ֆրանսիայում՝ 30 միլիոն 879 հազար 062 եւ 150 հազար 445, Գերմանիայում՝ 27 միլիոն 914 հազար 240 եւ 140 հազար 847, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 834 հազար 153 եւ 180 հազար 683:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունիսի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 814,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3109, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3111, Ֆրանսիայում՝ 2279, Գերմանիայում՝ 1670, Մեծ Բրիտանիայում 2624 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս