
Հայրը անասնագոմում հայտնաբերել է 15-ամյա տղայի կախված դին․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ գյուղի ծայրամասում գտնվող անասնագոմերից մեկում հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է իր որդու դին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Շ. Բ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ ինքնասպանության: Մահացած երեխան ընտանիքի կրտսեր որդին էր: