ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեզարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 148, 150, 152, Սայաթ-Նովա փողոցի թիվ 13 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից հանրային օբյեկտների և Վարդենիկ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ հաքերները ուղարկում են նամակներ, որոնք պարունակում են օգտատերերի իրական գաղտնաբառերը և գումար են ուզում։
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հունվարի 9-ին Չարենցավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը, նույն քաղաքի 39-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ:
Սեփական տգիտությունը ներկայացնում ենք՝ որպես ազգային արժեք. մեր պապերն ապրել են՝ չեն հիվանդացել, կամ կորոնավիրուսն ինչո՞ւ այն ժամանակ չի եղել։ Համացանցն էլ լցված է տարբեր ապուշություններով, չեն կարդում նույնիսկ, թե որևէ նյութ տարածող կայքն ինչ անվանում ունի։ Սա գալիս է նրանից, որ մեր հասարակությունը սովոր չէ ինքնուրույն մտածել, նրան անպայման կուռքեր են պետք։ Կապ չունի՝ կուռքը որ կողմից է, հասարակությունն ուզում է մեկին հավատալ, փոխանակ էլեմենտար ձևով բոլոր փաստերը համադրի, մտածի, հասկանա, որ ճիշտ եզրակացություն անելու համար կրթվել է պետք։
«Տավուշ տեքստիլն» այս պահի դրությամբ օրական արտադրում է 300.000 հատ դիմակ: 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ տեղեկացնելով, որ դիմակները սպառվում են ՀՀ ամբողջ տարածքում, և, որ դրանք համապատասխանում են բժշկական դիմակների համար սահմանված ստանդարտներին՝ եռաշերտ են:
Մայիսի 13-ին, ժամը 21.14-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում լինգով իրար են ծեծում:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ֆերմեր Հարություն Մնացականյանն ասաց, որ Հայաստանում խոզի գլխաքանակը բավականին պակասել է, և ցանկություն ունեցողներին հորդորեց հենց այսօրվանից զբաղվել խոզաբուծությամբ․ «Թեկուզ՝ 2, 3, 4 գլուխ, որովհետև ներկայումս եղած գինը որոշ չափով կբարձրանա և մինչև տարվա վերջ այդ գնային սեգմենտում կմնա, ինչը ձեռնտու է խոզաբուծության համար»։ Ըստ նրա՝ հայ ֆերմերները պետք է շատ […]
Ազգային գրադարանը հաղորդագրություն է տարածել էլեկտրոնային շտեմարանների անհետացման պատճառի և դրանց վերականգելու վերաբերյալ։
Կառավարությունը բավարարեց «ՆԱՆՄԱՆ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Չինաստանում տարածված կորոնավիրուսը Հայաստան չի եկել, այս պահին դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, սակայն վարակների կանխարգելման համար անհրաժեշտ է կատարել կանխարգելման միջոցառումներ` ձեռքերը հաճախակի լվանալ օճառով, սուր շնչառական հիվանդություններով մարդկանց հետ շփումները նվազագույնի հասցնել, համատեղ օգտագործվող սպասքը պարբերաբար ախտահանել:
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ավանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչների նամակները դեռ պատասխան չեն ստացել: Նրանք մայիսի 5-ին դիմել էին Երևանի Քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն: Բնակիչները դժգոհում են, որ 1500 բնակարանից բաղկացած թաղամասում, որտեղ 10.000 բնակիչ է ապրում, առանց այդ էլ հագեցած է շենքերով ու ավտոտնակներով, և որտեղ չկան դպրոց ու մանկապարտեզ, ևս մեկ բազմաբնակարան շենք են ցանկանում կառուցել: Մոտակա անվճար դպրոցը 2 կմ հեռու է թաղամասից, իսկ տրանսպորտ չկա:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոմունալ համերաշխության բանաձևը, պարզվում է, ամբողջապես չի կիրառվել: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին մեկ շաբաթ առաջ 168.am-ի ուղղած հարցմանն ի պատասխան՝ այսօր հայտնել են, որ 07.05.2020թ. դրությամբ 2020թ. փետրվար և մարտ ամիսներին մատակարարված գազի արժեքի համար չի վճարել թվով 78,137 բնակիչ-բաժանորդ:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։
Օրերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ «Այբ» դպրոցի գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունն ուղարկվել է իրավապահ մարմիններին, և, որ այնտեղ մեծ խնդիրներ կան:
Կառավարությունը միաձայն հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ նախագծի նպատակն ու խնդիրն է՝ աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են անում ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք այս ընթացքում գտնվել են Միացյալ Նահանգներում, և նրանց վիզայի ժամկետը լրացել է:
«Կարծում եմ՝ իրականում պարզ էր, որ փակ է հայ-վրացական սահմանը, ուստի իրենք ունենալու էին այդ խնդիրը: Այսինքն՝ մեքենաներով գալ այնտեղ և պահանջել, որպեսզի թույլ տանք անցնեն… եկեք հասկանանք, թե սա ինչ ծավալների հետո կարող է բերել, և քանի քաղաքացի կարող է նույն ճանապարհով փորձել հետո վերադառնալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Եվ այսպես, արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով: Եթե երկիրը գրեթե լիովին բաց է, ու շուտով կաշխատեն նաև առևտրի կենտրոններն ու հասարակական տրանսպորտը, մնում է ենթադրել, որ արտակարգ դրություն ասվածն իշխանություններին պետք է սոսկ հեռախոսազանգերը հսկողության տակ պահելու, մեդիան վերահսկելու, հանրահավաքներ թույլ չտալու և, ամենակարևորը՝ սահմանադրական հանրաքվեն հետաձգելու համար:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, նա որևէ գանգատ չունի:
«Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների հարցի հետ կապված կարգավորումն իրականում մեր դաշտում չէ: ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների գործընկերների հետ մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, համապատասխան որոշումներ, որոնցով փաստացի քաղաքացիների համար արգելափակել ենք մուտքը դեպի մեր սահման, միայն բացառիկ դեպքերում ենք թույլ տալիս դեպի Հայաստան մուտք այլ երկրների քաղաքացիների: Այս նույն մոտեցումը գործում է, օրինակ, Ռուսաստանում: Կարծում եմ՝ մեր գալիք քննարկվելիք թեմաններից մեկը սա է լինելու մեր գործընկերների հետ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան կատարվող չվերթերին:
Իմ և իմ մեծ ընտանիքի անունից ցանկանում եմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը Ձեր երկրում ինձ համար նման նպաստավոր պայմաններ ստեղծելու առնչությամբ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում հայտնեց, որ սահմանափակումների մեղմացումից հետո հայտարարվել են որոշակի կանոններ, որոնց խախտումը կհանգեցնի տուգանքի: «Պատասխանատվություն է գործում նաև տնտեսվարողների նկատմամբ, ցավոք, այդ ցանկերն օրեցօր ավելանում են, և պարետի որոշմամբ փակվում են տասնյակ տնտեսվարողներ՝ ժամանակավորապես: Կարծում եմ՝ այս մեխանիզմն ուղղակի այս փուլում անհրաժեշտություն է, քանի որ այժմ դրան այլընտրանք դեռևս չկա: Հիմա […]
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան այսօր խորհրդարանում անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված մահճակալային ֆոնդին, նշեց, որ այս պահին կա 2000 մահճակալ: