Բաժիններ՝

Զոհերի թիվը ոչ թե 17 է, այլ 16․ ԱԻՆ–ը տեխնիկական վրիպակ է թույլ տվել

Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 17 քաղաքացու դի

Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․,

Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․,

Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,

Անահիտ Զարզանդի Խալաթյան,

Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,

Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․,

Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,

Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,

Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,

Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,

Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,

Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,

Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․

Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․

անձը չպարզված 3 քաղաքացու դի։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Արտավազդ Հայրապետյան

3․ Վանիկ Ամիրխանյան

4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

5․ Արամ Հարությունյան

6․ Դավիթ Մխիթարյան

7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։

Հ․Գ․ Ավելի ուշ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ ԱԻՆ-ի կայքում սխալմամբ զոհերի ցուցակին ավելացել է ևս մեկը։ Տեղի է ունեցել տեխնիկական խնդիր.

Զոհերի թիվը շարունակում է մնալ 16-ը։ Անձը չպարզված ոչ թե 3, այլ 2 քաղաքացու դի կա։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս