Բաժիններ՝

Հանդիպել ենք «Սուրմալու»-ի սեփականատերերից մեկին, նաև որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից. Արմեն Փամբուխչյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից հանդիպել ենք, հենց այսօր էլ հանդիպել ենք. որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում, եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Մենք աշխատում ենք կամ բաժնետիրոջ կա համասեփականատիրոջ հետ, ով տեղանքին ամբողջությամբ ծանոթ է։

Քանի որ նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կկարողանանք ավելի մանրակրկիտ զննում և որոնողափրկարարական աշխատանքներ կատարել», – ասաց նա։

Հարցին՝ նախնական պատկերացում ունե՞ն, թե երբ կավարտվեն աշխատանքները՝ նախարարը պատասխանեց՝ առայժմ հնարավոր չէ հստակ ասել։

«Կարճ ժամանակահատվածի պատկերացում չունենք, բայց ոչինչ չի բացառվում», – ասաց Փամբուխչյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031