Մարդկանց մեջ գոյություն ունեցող աստիճանակարգումը իրականում հաճախ է հարցեր առաջացնում։ Ինչո՞ւ է այնպես ստացվում, որով որոշներն ավելի հզոր ու զորեղ են թվում, մինչդեռ մյուսները՝ ոչ այնքան։ Ինչու է այդպես։
Ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ռ․ Մ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Հայաստանի համար միշտ եղել է ջրային ռեսուրսների խնդիր, մասնավորապես՝ վերջին տարիներին ջրային ռեսուրսների խիստ նվազում կա։ Մի կողմից՝ կլիմայի փոփոխությունը, ջերմաստիճանի բարձրացումը, չորությունը, մյուս կողմից ՝ տեղումների նվազումը։ Մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր ջրային ռեսուրսներին, մեր կորուստները չպետք է այդքան շատ լինեն, ինչպես հիմա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը։
Հունվարի 16-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Ոստիկանության գնդապետի խոսքով` եղել են դեպքեր, երբ քաղաքացիները պարեկային ծառայողին կաշառք են առաջարկել, և պարեկային ծառայողը կաշառքի փորձի դեպքով բերման է ենթարկել տվյալ քաղաքացուն և հարուցվել է քրեական գործ:
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել, հայտնում է shamshyan.com–ը։ Ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի անվտանգ վայր: Ի վերջո, նրանց […]
Հունվարի 16-ի ցերեկը առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հատկանշական է, որ Սարգսյանի նամակում մենք նշմարում ենք անկեղծ քննադատությունն ու երկրի նկատմամբ մեծ սերը։ Նախորդ դարում մարդիկ միմյանց քննադատում էին անկեղծ, առանց որևէ շահի, քանի որ շատերի համար գերնպատակը ուժեղ հայրենիք և քաղաքացիներ տեսնելն էր։ Քանի որ անկեղծ ու առողջ քննադատությունը բերում է միայն զարգացում։ Այսպիսի ժամանակներ ևս եղել են։ Հենց այսպիսի ժամանակներում կառուցվեց մեր անկախ պետությունը։
Խնդրում ենք չանհանգստանալ:
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելու իրավունքի վկայական չի ունեցել:
Հավատի մասին խոսելը շատ դժվար է, քանի որ այն ներսից է գալիս ու բառերով արտահայտելը, երբեմն շատ դժվար է լինում։ Ես իմ ներսում զգում եմ դրա անբացատրելի ուժն ու ազդեցությունը ինձ վրա, բայց երբ մարդիկ փորձում են հարցնել՝ ինչ ազդեցություն է այն թողնում ինձ վրա,այդ պահին պարզապես լռում են։ Կան բաներ, որոնք բացատրություն չունեն, դրանք ապրելու ու զգալու համար են։ Հավատը հենց այդ երևույթներից մեկն է․ նրանով պետք է ապրե՛լ ու վերջ ։
Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 617-ի:
Չէ՛, դուք շարունակեք աջ ու ձախ խաչ տնկել ու արձաններ կառուցել ու ապավինեք աշխարհի արդարությանը, Վիլսոնին, առաջին քրիստոնեությանն ու «բոլորը մեզ պարտք են» կործանարար թեզին։ Վերջը լավ լինի»։
Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.52⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի` Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ․ Բ․-ն (ծնված 1988 թ․) մահացել է։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները նոր թափ առան։ Պարզվեց, որ խանութ մտած անձինք «Մերսեդես»- ով են եղել, որի վրա տեղադրված էին Էջմիածնի բնակիչներից մեկի «Օպել» մակնիշի մեքենայից գողացված համարանիշերը։
Դերասան Ալեք Բոլդուինը, ով 2021 թվականին ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել ու սպանել էր օպերատորին, հունվարի 14-ին գործի քննության շրջանակում իրավապահներին է հանձնել իր բջջային հեռախոսը:
Հունվարի լույս 8-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 23-ամյա տղամարդու՝ իր վարած «Տոյոտա» ավտոմեքենայով հանդերձ։
«Բանակը զինելը և այլն, դա պետության գործն է, Ծառուկյանի գործը չէ: Ծառուկյանը հանդիսանում է մասնավոր սեկտոր: Մենք չենք կարող ասել՝ այս արձանը մի դիր, տուր գումարը բանակին: Ուզենա՝ կանի, չի ուզի՝ չի անի: Տեսանյութում իր մոտեցման ձևը ճիշտ չէր: Նստել է ճոխ սենյակում, այն դեպքում, որ երկրում 30 տոկոս աղքատություն է, կան շատ խնդիրներ, զոհվածների ընտանիքներ, հաշմանդամներ…: Ի դեպ, տեսանյութում ասում է, որ արդեն ճարտարապետներն աշխատում են, այդ դեպքում ի՞նչ մրցույթ է հայտարարում»,- 168.am-ի հետ զրուցյում ասաց Մարիամ Խաչատրյանը:
Ոստիկանության քրեական հետախույզները Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքում խուլիգանություն կատարած 39-ամյա տղամարդուն:
Հունվարի 9-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Հաղարծին գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 26-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի նոյեմբերի 12-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով նախաքննությունից խուսափելու համար։
Հունվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացրին նույն ստորաբաժանման ծառայողները` համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ։
«Beeline Armenia» ընկերությունը հայտարարություն է տարածել ինտերնետ կապի հասանելիության խնդիրների հետ կապված:
Արցախի Հանրապետությունում հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «շռնդալից» հարված էր հասցրել իրեն քննադատողներին, թեպետ ինքը համարել էր, որ իրեն ծաղրում են: Ու միգուցե չէր սխալվել: Ամեն դեպքում Վահան Քերոբյանն այնպիսի ծիծաղելի մտքերի հեղինակ է դառնում ժամանակ առ ժամանակ, որ դրանք բավականին երկար ընթացք դառնում են ամենատարատեսակ մեմերի, անեկդոտների թեմա:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։