Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց և անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար
                                    Մարտի 31-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզում, բացառությամբ Վարդենիսի տարածքի, սկսվել են ձյան տեղումները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ձյան շերտը մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների կողնակներում կազմել է 5-10 սանտիմետր։ Ճանապարհաշինական կազմակերպությունները, ելնելով անհրաժեշտությունից, իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ։ Ժամը 11:30-ի դրությամբ մարզի ճանապարհներն, այդ թվում և Վարդենյաց լեռնանցքը, բաց և անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Խոսրով Խլղաթյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    