Բաժիններ՝

Սուրբ Գրքի մատչելիությունը և շերտերը

Գաղտ­նի բա­նե­րը մեր Տեր Աստ­ծունն են, իսկ հայտ­նի­նե­րը` մեզ ու մեր որ­դի­նե­րին հա­վիտ­յան, որ­պես­զի կա­տա­րենք այս օ­րենք­նե­րի բո­լոր խոս­քե­րը (Բ­ Օ­րենք ԻԹ 29)։

Սուրբ Գրքի ըն­կա­լումն առ­հա­սա­րակ ի­րե­նից ան­հաղ­թա­հա­րե­լի դժվա­րություն­ներ չի ներ­կա­յաց­նում: Չկա մի մարդ, ո­րի հա­մար այս Գիր­քը բո­լո­րո­վին ան­հա­սա­նե­լի ու ան­հաս­կա­նա­լի լի­նի: «Սուրբ Հո­գու շնոր­հը,- ար­դա­րա­ցիո­րեն նկա­տում է ս. Հովհ. Ոս­կե­բե­րա­նը,- հենց նրա հա­մար ընտ­րեց մաք­սա­վո­րին, ձկնորս­նե­րին, վրա­նա­գոր­ծին և հո­վիվ­նե­րին` հա­սա­րակ ու ա­նուս մարդ­կանց` գրե­լու այս Գրքե­րը, որ­պես­զի ա­նուս­նե­րից ոչ մե­կը չտրտնջա ըն­կալ­ման խրթնությու­նից, որ­պես­զի բո­լորն էլ հաս­կա­նան, թե ինչ են ա­սում այս Գրքե­րը, որ­պես­զի ար­հես­տա­վորն ու ծա­ռան, այ­րին ու ա­մե­նատ­գետ մար­դը Սուրբ Գիր­քը լսե­լուց օ­գուտ և խրատ ստա­նա»: Այ­դու­հան­դերձ, չի կա­րե­լի ա­սել, թե Աստ­վա­ծաշն­չում ա­մեն բան հաս­կա­նա­լի է յու­րա­քանչ­յու­րի հա­մար:

Այն ա­մե­նը, ինչ Աստ­վա­ծա­շուն­չը կա­մե­նում է ու­սու­ցա­նել մեզ, և ինչ-որ բան` նաև նրանց, ով­քեր սուր միտք չու­նեն, այն­քան պարզ ու ակն­հայտ է ար­տա­հայ­տում, որ ոչ միայն ծածկ­ված չէ գաղտ­նի ի­մաս­տի շղար­շով, այլև ար­տա­հայ­տե­լով իր իսկ հաս­կա­ցություն­ներն ու մտքե­րը բա­ռե­րի բուն ի­մաս­տով` բնավ մեկ­նո­ղա­կան գրա­կա­նության կա­րիք չու­նի: Իսկ ո­րոշ հատ­ված­ներ այն­քան են պատ­ված և ա­սես մթնեց­ված խորհր­դա­վո­րությամբ, որ դրանց քննությունն ու ըմբռ­նու­մը մեր առջև հառ­նում է իբրև վար­ժանք­նե­րի ու հոգ­սե­րի մի ան­ծայ­րա­ծիր դաշտ: Աստ­ված է կար­գել այս բա­նը բա­զում պատ­ճառ­նե­րով. նախ` որ հոգևոր ըմբռն­ման հա­մար բո­լո­րո­վին ան­մատ­չե­լի աստ­վա­ծա­յին գաղտ­նիք­նե­րը չբա­ցա­հայտ­վեն բո­լոր մարդ­կանց` նույն գի­տե­լի­քի և ու­նա­կության տեր թե՛ հա­վա­տաց­յալ­նե­րին և թե՛ ան­հա­վատ­նե­րին: Երկ­րորդ` որ հա­վա­տաց­յալ­նե­րի մեջ ի հայտ գան ան­հոգ­նե­րի գաղ­ջությու­նը և ջեր­մե­ռանդ­նե­րի նա­խան­ձախնդ­րությունն ու ջեր­մե­ռան­դությու­նը, երբ վեր­ջին­նե­րիս առջև հառ­նում է հաս­կա­նա­լու ան­ծայ­րա­ծիր դաշ­տը: Ուս­տի Աստ­վա­ծա­շուն­չը լա­վա­գույնս բաղ­դատ­վում է բեր­րի, պտղա­բեր դաշ­տի հետ, որն ա­ճեց­նում ու պտղա­բե­րում է բազ­մա­պի­սի պտուղ­ներ, ո­րոնց մի մա­սը մար­դու սննդի հա­մար պի­տա­նի է հում վի­ճա­կում, մյուս­նե­րը, ե­թե կրա­կի վրա եփ­վե­լով ու կակ­ղե­լով չկորց­նեն ի­րենց տտի­պության խստությու­նը, մար­դու սննդի հա­մար կհա­մար­վեն ան­պի­տան կամ վնա­սա­կար: Իսկ ու­րիշ­ներն հար­մար են և՛ այս, և՛ այն ձ­ևով օգ­տա­գործ­վե­լու հա­մար և հում` տտիպ վի­ճա­կում էլ զզվե­լի ու վնա­սա­կար չեն, սա­կայն կրա­կի վրա եփ­վե­լով` ա­վե­լի օգ­տա­կար են դառ­նում…

Նման բան նկա­տում ենք նաև հոգևոր գրվածք­նե­րի այս բեր­րի այ­գում, որ­տեղ ո­րոշ մա­սեր փայ­լում են հստակ, ակ­նա­ռու, տա­ռա­ցի նշա­նա­կությամբ, այն­պես որ կա­րիք չու­նեն խոր մեկ­նա­բա­նության և պարզ, տա­ռա­ցի ի­մաս­տով էլ սնում են լսող­նե­րին, օ­րի­նակ` «Լսի՛ր, Իս­րա­յե՛լ, մեր Տեր Աստ­վա­ծը մեկ Տեր է: Քո Տեր Աստ­ծուն պի­տի սի­րես քո ամ­բողջ հո­գով, քո ամ­բողջ էությամբ ու քո ամ­բողջ ու­ժով» (Բ­ Օ­րենք Զ 4-5):

Կարդացեք նաև

Իսկ ո­րոշ խոս­քեր, ե­թե այ­լա­բա­նա­կան մեկ­նությամբ չճշտվեն և հոգևոր հրի բո­վում չփափ­կաց­վեն, ա­պա ա­ռանց վնաս պատ­ճա­ռե­լու բնավ չեն կա­րող ներ­քին մար­դու հա­մար փրկա­րար սնունդ ծա­ռա­յել, և դրանց ըն­դու­նու­մից ա­վե­լի շատ վնաս կլի­նի, քան որևէ օ­գուտ: Օ­րի­նակ` «Թող ձեր գո­տի­նե­րը մեջք­նե­րիդ պնդված լի­նեն, և ճրագ­ներդ` վառ­ված». կամ` «Թող վա­ճա­ռի իր վե­րար­կուն և իր հա­մար սուր գնի» (Ղուկ. ԺԲ 35, ԻԲ 36). և` «Ով որ իր խա­չը չի վերց­նում և Իմ հետևից չի գա­լիս, Ինձ ար­ժա­նի չէ» (Մատթ. Ժ 38):

Չա­փա­զանց խստակ­րոն ո­րոշ վա­նա­կան­ներ` նա­խան­ձախն­դիր Աստ­ծուն, բայց ոչ` խո­հե­մությա­նը, բա­ռա­ցիո­րեն հաս­կա­նա­լով այս բա­նը, փայ­տե խա­չեր էին պատ­րաս­տում և միշտ կրում ու­սե­րի վրա, ին­չը տես­նող­նե­րի ոչ թե շի­նությանն էր ծա­ռա­յում, այլ ծի­ծաղն էր շար­ժում:

Իսկ ո­րոշ խոս­քեր հար­մա­րո­րեն և անհ­րա­ժեշ­տա­բար տա­րած­վում են թե՛ տա­ռա­ցի և թե՛ այ­լա­բա­նա­կան ըմբռն­ման վրա, այն­պես որ և՛ այս, և՛ այն բա­ցատ­րությու­նը հո­գուն կեն­սա­կան ա­վիշ է մա­տա­կա­րա­րում: Օ­րի­նակ` «Ե­թե մե­կը քո աջ ծնո­տին ապ­տակ տա, նրան մյու՛սն­ էլ դարձ­րու» (Մատթ. Ե 39). կամ` «Եվ երբ ձեզ հա­լա­ծեն այս քա­ղա­քում, կփախ­չեք դե­պի մեկ ու­րի­շը» (Մատթ. Ժ 23), և` «Ե­թե կա­մե­նում ես կա­տար­յալ լի­նել, գնա վա­ճա­ռի՛ր ­քո ու­նեց­ված­քը և տո՛ւր­ աղ­քատ­նե­րին. և երկն­քում գան­ձեր կու­նե­նաս. և դու ա­րի՛ Իմ հետևից» (Մատթ. ԺԹ 21) (ս. Իոան Կա­սիան):

Ա­ռա­կի այն խոս­քը, որ ա­սում է. «Կա՛թ կ­թիր, և յուղ կլի­նի, բայց ե­թե պտուկ­նե­րը շատ ճմլես, ար­յուն կգա» (Ա­ռակ. Լ 33), այս է ա­սում. կաթ կթիր Սուրբ Գրքից, և յուղ կլի­նի քեզ հա­մար` գոր­ծեր կա­տա­րե­լով: Իսկ ե­թե «պտուկ­նե­րը շատ ճմլես, ար­յուն կգա», այ­սինքն` չի կա­րե­լի ա­ռա­վել «ճմլել» խոս­քը և քննել, որ­պես­զի զազ­րա­տես ար­յուն չհո­սի: Այս­տեղ կա­րող է թվալ` ինչ-որ եր­կի­մաս­տություն կա, քան­զի Սո­ղո­մոն Ի­մաս­տունն ա­սում է` ա­ռա­վել մի՛ քննիր խոս­քը, իսկ Տե­րը սաս­տում է հեղ­գե­րին` քննե­ցե՛ք Գր­քե­րը: Ա­սենք, որ չեն հա­կա­սում ի­րար. Սուրբ Գրքե­րը նույն Սուրբ Հո­գուց են թե­լադր­ված, բո­լո­րը հա­մա­հունչ են ի­րար և ճշմար­տությամբ են աս­ված: Տա­սը կե­տով բա­ցա­հայ­տենք այս բա­նը:

Ա­ռա­ջին միտքն այն է, որ բո­լոր խոս­քե­րը ե­րեք տե­սա­կի են լի­նում, այ­սինքն` դյու­րա­հաս­կա­նա­լի, դժվար ըմբռ­նե­լի և ա­նըմբռ­նե­լի: Դյու­րա­հաս­կա­նա­լին խոս­քի մեջ է, դժվար ըմբռ­նե­լին` խոս­քից դուրս, իսկ ա­նըմբռ­նե­լին գե­րի­վեր է խոս­քից: Արդ, դյու­րա­հաս­կա­նա­լին ու­սա­նե­լի է ա­ռանց քննության, դժվար ըմբռ­նե­լիին քննությամբ են հաս­նում, իսկ ան­հա­սա­նե­լիին և ան­ճա­ռին լռությամբ պատ­վի՛ր: «Քննե­ցե՛ք Գր­քե­րը» ա­սե­լով` Տե­րը նկա­տի ու­նի դժվար հա­սա­նե­լին, իսկ Սո­ղո­մոն Ի­մաս­տու­նը` ան­հա­սա­նե­լին ու ան­ճա­ռը:

Երկ­րորդ` Ա­րար­չին ու ա­րա­րած­նե­րին վե­րա­բե­րող խոս­քեր. այն խոս­քը, որ Ա­րար­չի մա­սին է, ճա­նա­չե­լը կյանք է, քննե­լը` հանդգ­նություն, հա­վա­տա­լը` փրկություն. իսկ ա­րա­րած­նե­րին վե­րա­բե­րո­ղը քննությա՛մբ ­ճա­նա­չիր:

Եր­րորդ` խոս­քը եր­կու տե­սա­կի է լի­նում` հայտ­նի և գաղտ­նի: Հայտ­նին մեզ է շնորհ­ված Աստ­ծուն ճա­նա­չե­լու հա­մար, իսկ գաղտ­նին միայն Ին­քը գի­տե, «Ում մոտ ծածկ­ված են ի­մաս­տության և գի­տության բո­լոր գան­ձե­րը» (հմմտ. Ա Թագ. Բ 3): Ինչ­պես ա­սում է Մով­սես մար­գա­րեն, «գաղտ­նի բա­նե­րը մեր Տեր Աստ­ծունն են, իսկ հայտ­նի­նե­րը` մեզ ու մեր որ­դի­նե­րին» (Բ­ Օ­րենք ԻԹ 29): Արդ, ե­թե դու ա­մեն բան քննես, ա­պա Աստ­ծուն քննե­լու հա­մար ի՞նչ ես թող­նում: Այդ նկա­տի ու­նի Սո­ղո­մոն Ի­մաս­տու­նը, երբ ա­սում է` մի՛ քննիր գաղտ­նին, իսկ Տե­րը հրա­մա­յում է քննել հայտ­նին և ճա­նա­չել:

Չոր­րորդ` Սուրբ Գրքի ո­րոշ տե­ղե­րում ի­մաս­տի ըմբռ­նու­մը ամ­փոփ­ված է խոր­քում, ո­րոշ տե­ղե­րում` ե­րե­սին, ինչ­պես որ ջրհոր­նե­րում է. մի տեղ ջու­րը լի­նում է խոր­քում, իսկ ու­րիշ տեղ` ե­րե­սին: Արդ, այն, որ ջու­րը ե­րե­սին է, չպետք է խոր փո­րել ու իջ­նել, ո­րով­հետև ջու­րը կկոր­չի, նույն­պես և ե­րե­սին ամ­փոփ­ված խոս­քի ի­մաս­տի դեպ­քում է. չպետք է խոր քննության են­թար­կել, թե չէ կկոր­չի միտ­քը. այս ի­մաս­տով է ա­սում` ա­ռա­վել չճմլել, որ ար­յուն չել­նի:

Հին­գե­րորդ` ա­սում է, թե դու, ո՛վ տ­գետ մարդ, որ ան­վարժ ես ու մտքով տկար, մի՛ քննիր Գրքե­րի խոս­քե­րը և մո­լո­րության մեջ մի՛ ըն­կիր, ինչ­պես աշ­խար­հա­կան մար­դիկ և ռա­միկ­նե­րը: Դու միայն կթիր հա­վա­տի կա­թը, ինչ որ ա­սում է քեզ օ­րեն­քը, հա­վա­տա՛ և կլու­սա­վոր­վես: Եվ դու, որ կա­րող ես քննել և վարժ ու կիրթ ես մտքովդ, մի՛ քննիր երկ­բա­յությամբ և թյու­րությամբ ա­մե­նայն խոսք. այլ ո­րը կա­րող ես, ուղ­ղությա՛մբ­ ի­մա­ցիր, ո­րը չես կա­րող, մի՛ քննիր և երկ­բա­յության ու թյու­րության մեջ մի՛ գցիր խոսքն ու միտքդ: Քան­զի այս­պի­սի թյուր և երկ­բա քննությու­նը հու­սա­հատ ու թե­րա­հա­վատ կդարձ­նի քեզ խոս­քի պատ­ճա­ռով, և կկոր­ծան­վես (ս. Գրի­գոր Տաթևա­ցի):

Ճշմարիտ անգիտությամբ և անհա­սու­թյամբ հավատում ենք, որ ամենայն մարդ Աստ­ծո պատկերն է, սակայն ինչպե՞ս, միայն Աստծուն է իմանալի: Բայց զարմանում եմ նրանց վրա, ովքեր ավելի, քան իրենց չափն է, ջանում են և ձգտում ըմբռնել անհասն ու անըմբռնելին: Բայց մեր` տգետներիս կարծիքն է, որ այդպիսիներն ամենևին չգիտեն Սուրբ Գիրքը, ոչ էլ Հոգու զորությունը, որ Գրքում է (Գիրք Թղթոց):

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս